Արուները կարող են հասնել 2,5 մետրի և կշռել մինչև 300 կգ[1]։ Մարմնի վերին հատվածում մուգ շագանակագույն է, ներքևի մասերում՝ դեղնաշագանակագույն։ Էգերը կարող են լինել 2 մ և կշռում են 140 կգ։ Նրանք ունեն բաց շագանակագույն երանգավորում[1]։ Կյանքի չորրորդ տարում արուների գույնը փոխվում է՝ դառնալով ավելի մուգ և շագանակագույն, իսկ էգերի գույնը բացվում է՝ դառնալով մոխրագույն[2]։
Հարավային ծովառյուծների բնական արեալը համարվում է Խաղաղ օվկիանոսը՝ Հարավային Ամերիկայից մինչև Պերու ընկած հատվածում։ Հանդիպում է նաև Ատլանտյան օվկիանոսի ափերին՝ մինչև Բրազիլիայի հարավ։ Հարավային ծովառյուծի գաղութներ կան նաև Ֆոլկլենդյան կղզիներում։ Որոշ առանձնյակներ երբեմն հանդիպում են ընդհանուր գաղութից հեռու տարածքներում, օրինակ՝ Գալապագոսյան կղզիներում կամ Բրազիլիայի ծովափերի ավելի հյուսիսային մասերում։ Երբեմն, որպես կանոն, նրանք նախընտրում են գտնվել գաղութի մեջ։
Վերարտադրությունը նման է ընտանիքի այլ ներկայացուցիչների բազմացմանը։ Հասուն արուները հանդիպում են էգերին ծովափերին և կռվում են միմյանց հետ տարածքի համար։ Ավելի թույլերը մարտի ընթացքում փոխադրվում են գաղութից։ Էգերը ափ դուրս գալով մտնում են այն մոնոգամ խմբի մեջ, որը գտնվում է տվյալ տարածքում։ Խումբը կարող է բաղկացած լինել 18 էգերից։ Միջինում յուրաքանչյուր արու բազմանում է 3 էգի հետ։ Հղիությունից հետո, որը տևում է 330 օր[2], էգը ծննդաբերում է մեկ ձագ։